Ես վերապահումով եմ մոտեցել «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի գործունեությանը: Վերապահումով եմ մոտենում նաև Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Գարո Փայլանի գործունեությանը: Մի պարզ պատճառով. Թուրքիայի ներքին խոհանոցին ու բազմաշերտ փոխկապակցվածություններին լավ ծանոթ չեմ և չեմ կարծում, թե այս խնդիրներին մյուսներն ինձնից ավելի շատ են տիրապետում: Բայց ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան Օսմանյան կայսրության շարունակությունն է՝ ունենալով հազարամյա պետականության փորձ և ավանդույթներ: Չէի ցանկանա, որ Թուրքիայում ստեղծվող հայկական օրակարգերը բերվեն մեր մեդիադաշտ ու դառնան մեր օրակարգերը: Դա վտանգավոր է, հատկապես երբ թուրքերը հաշվարկելու և հեռանկարային սխեմաներ ստեղծելու գործերում ամենավերջինը չեն այս աշխարհակարգում: Չէի ցանկանա, որ ով գոռա վարունգ, աղն առած վազեք վրան՝ կծելու մեծ հույսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել