Armdaily.am-ը գրում է.

2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար, որի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա:

Մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև: Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:

Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատանն են նաև նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը: Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել