Այսօր մեզ թվում է, որ ժամանակը կայուն և ամբողջովին ուսումնասիրված երևույթ է, իսկ հայտնի մարդկանց հեշտորեն ասոցացնում ենք որևէ դարաշրջանի հետ։ Այնուամենայնիվ, պատմական ժամանակի մասին մեր պատկերացումները հաճախ մեզ դավաճանում են։ Օրինակ՝ առաջին շոգեքարշն ավելի շուտ է ստեղծվել, քան հեծանիվը, Մեծ Բրիտանիայի թագուհին Մերիլին Մոնրոյի տարեկիցն է, իսկ Պլուտոնի վրա իր հայտնագործումից ի վեր դեռևս չի լրացել մեկ արևային տարին։  

Ելիզավետա 2-րդ թագուհին և Մերիլին Մոնրոն տարեկիցներ են

Երկուսն էլ ծնվել են 1926 թվականին և անգամ հանդիպել են Լոնդոնում, երբ երկուսն էլ 30 տարեկան էին։ Այդ ժամանակ «Լա-Պլատայի ճակատամարտը» ֆիլմի պրեմիերան էր տեղի ունենում։

Պլուտոնը դեռևս չի ավարտել Արևի շուրջ իր ամբողջական պտույտը

Պլուտոնը հայտնաբերվել է 1930 թվականին։ Իր հայտնաբերվելուց մինչ այսօր այն չի ավարտել իր ամբողջական պտույտն Արևի շուրջ։ Այն կավարտվի 2178 թվականին։ 2006 թվականին այն կորցրել է Արևային համակարգի 9-րդ մոլորակը լինելու կարգավիճակը։ Այն ստացել է «թզուկ մոլորակի» կարգավիճակ։ Պլուտոնն առաջին տիեզերական մարմինն է, որը զրկվել է մոլորակի լինելուց։

Իմիջիայլոց, Պլուտոնն առաջին առաջին հաջողվել է պարզ լուսանկարել 2015 թվականին՝ այն հայտնաբերելուց 85 տարի անց։

Nintendo կազմակերպությունը և Էյֆելյան աշտարակը ստեղծվել են միևնույն թվականին

Ֆրանսիական հայտնի աշտարակը կառուցվել է 1889 թվականին։ Տեսախաղեր և համակարգիչներ արտադրող ճապոնական կազմակերպությունը նույնպես ստեղծվել է այդ թվականին։

Լոնդոնի մետրոյի առաջին գիծը բացվել է այն ժամանակ, երբ Ամերիկայում դեռ քաղաքացիական պատերազմ էր

Metropolitan Railway անվանմամբ մետրոյի առաջին գիծը բացվել է 1863 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում ակտիվորեն շարունակվում էր Հարավի և Հյուսիսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմը։ Այն ավարտվել է 1865 թվականի դեկտեմբերին։

Առաջին շոգեքարշն ավելի շուտ է ստեղծվել, քան հեծանիվը

1818 թվականին գերմանացի պրոֆեսորը պատենտավորում է առաջին երկանիվ ինքնագնացը, որն ամբողջովին փայտից էր և չուներ ոտնակներ։ Առաջին հեծանիվը ստեղծվել է 60 տարի անց։ Ինչ վերաբերում է շոգեքարշին, ապա առաջին օրինակը ստեղծվել է 1769 թվականին Ֆրանսիայում, իսկ առաջին երկաթուղային շոգեքարշը ստեղծվել է 1801 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել