Armdaily.am-ը գրում է.

Armdaily.am-ը հայտնել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խառը իրավիճակ է։ Մոտ 7 ամիս է՝ այդ կառույցը ղեկավար չունի։ ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնի հավակնորդը Գարեգին Բաղրամյանն էր, ով նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ։

Armdaily.am-ի տեղեկություններով՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար նոր թեկնածուի անուն է շրջանառվում։ Քննարկվում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի թեկնածությունը այդ պաշտոնին։

Armdaily.am-ի հետ զրույցում Թաթուլ Մանասերյանն ասաց, որ չգիտի, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները.«Ես այդպիսի բան չեմ լսել»,-նշեց Մանասերյանը: Նշենք, որ համաձայն նոր օրենսդրության՝ ՀԾԿՀ նոր նախագահը պետք է ընտրի Ազգային ժողովը մինչեւ ապրիլի 9-ը 5 տարի ժամկետով։ ՀԾԿՀ հանձնաժողովի անդամներին ներկայացնում է ՀՀ վարչապետը, իսկ նշանակումը անում է Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել