Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից 16,016 hազար դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշման նախագիծ է տեղադրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

«Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 2019 թվականի առաջին կիսամյակում Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով հատկացնել 16,016.0 հազար դրամ՝ բյուջետային դասակարգման «շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով»,- նշված է որոշման նախագծում:

Որոշման ընդունման արդյունքում համապատասխան լրացում կկատարվի «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ի հետ 21.12.2015թ. կնքված թիվ ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏԾԻԳ-16/1-29 պետական գնման պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Տեխնիկական բնութագրում՝ ապահովելով Աշտարակ-Թալին  կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պատշաճ պահպանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել