Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է։ Այս մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն՝ հաղորդում է Sputnik-Վրաստանը:

Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաև Սամեգրելոյի (Արևմտյան Վրաստան) և Կախեթի (Արևելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում է անվճար:

Իմնաձեի խոսքով՝ վերջին երեք օրը պատվաստումներ են արվել շուրջ 12 հազար քաղաքացիների: Մասնագետները Վրաստանի բնակիչներին, հատակապես 20-ից մինչև 40 տարեկան տարիքային կատեգորիայի բնակիչներին, կոչ են անում պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք չեն հիշում, թե ավելի վաղ պատվաստում անցել են արդյոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել