Չինաստանում թողարկել են ծրագիր, որը ցույց է տալիս պարտքով գումար վերցրած մարդկանց գտնվելու վայրը 500մ շառավղով՝ տեղեկացնում է China Daily-ն:

Քարտեզը հասանելի է WeChat մեսենջերով: Հավելվածը զգուշացնում է օգտատերերին, եթե 500 մ շառավիղ տարածքում գտնվում է պարտք ունեցող մարդ:

Քարտեզը սոցիալական ռեյտինգի համակարգի մասն է, որը նախատեսված է քաղաքացիների բարենպաստության աստիճանը որոշելու համար՝ նրանց վարքի հիմքով: Դեմքի ճանաչման համակարգը կիրականացնի քաղաքացիների գործողությունների հետևում, և յուրաքանչյուր խախտման կամ ասոցիալ վարքի համար նրանց հաշվին միավորներ կկուտակվեն: Որքան շատ միավորներ ունենա քաղաքացին, այնքան ցածր կլինի նրա «սոցիալական ռեյտինգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել