Panorama.am-ը գրում է.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել  Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։  Սաներից մեկը՝ 11 տարեկան մի տղա, որ ծանր մտավոր հետամնացություն ունի, ընկել է երկրորդ հարկի պատուհանից։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց։ Panorama.am-ի ունեցած այս լուրերը հաստատեցին ոստիկանությունից։

Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երեխան սալջարդեր է ունեցել։  Մասնագետները զննել են, լուրջ վնասվածք չի եղել, հետ է ուղարկվել մանկատուն։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն այժմ տնօրեն չունի։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրեն դեպքի մասին տեղեկացրել են ժամը 11-ի սահմաններում։

«Ասացին պահարանից երեխան ընկել է։ Դաստիարակը պարապմունքը անելուց է եղել։ Երեխան չիշիկ անել է ուզել, դայակը  նստացրել է զուգարանին, դուրս եկել։ Երկու վարկյան է տևել։ Այդ ընթացքում երեխան մոտեցել է պատուհանին»,-ասաց Պետրոսյանը։

Ի դեպ, ոստիկանության ստացած ահազանգի համաձայն երեխան ընկել է զգեստապահարանից։

«Դաստիարակն ասեց, ես այդ պահին խառն էի, ինձ թվաց, որ երեխան պահարանից ընկավ։ Բայց երեխեն պատուհանից է ընկել, սղղալով ընկել է։ Պատուհանի ճաղավանդակը որ ձեռքով սեղմում ես, գնում է առաջ։ Երեխան էլ նվազ, փոքր երեխա է, սղղալով ընկել է, կողքերն են կապտած։ Փառք աստծո,  սաղ սալամաթ է, ոչ մի բան չի եղել»,-ասաց տնօրենի ժ/պ-ն։

Հարցին, թե ինչո՞ւ  է պատահունը բաց եղել, Պետրոսյանը հասկասական պատասխաններ տվեց։ Նախ ասաց՝ օդափոխում էին, տարբեր խմբերում պատուհանները բացում են, ապա հայտարարեց, թե երեխան է բացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել