Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել ե, որ իմունային բջիջները՝ մակրոֆագները, կարող են ինքնուրուրույն հայտնաբերել քաղցկեղածին բջիջները՝ տեղեկացնում է Nature ամսագիրը։

Մակրոֆագներին հիվանդ բջիջներ «որսալ» սովորեցնելու համար գիտնականները դրանք լիցքավորել են էներգիայով՝ մեծացնելով օրգանիզմից վնասված բջիջների ոչնչացման և դուրս բերման արդյունավետությունը և արագությունը։

Պարզվել է, որ CD47 մոլեկուլների արգելափակման հետ կապված հին մեթոդը, որի միջոցով մակրոֆագներին ստիպում էին հարձակում գործել քաղցկեղի բջիջների վրա, արդյունավետ չէ: Հետազոտողները պարզել են, որ CpG նուկլեոտիդները կարող են «ստիպել» մակրոֆագներին հարձակվել քաղցկեղի բջիջների վրա՝ միաժամանակ ոչնչացնելով մարմնի մեջ հիվանդացած հյուսվածքի բջիջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել