Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը, սիրավեպ չունի դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դերասանները կես տարի առաջ հանդիպել են Breitling ժամացույցերի գովազդի նկարահանման ժամանակ։ «Մինչ օրս նրանք չեն հանդիպել և երբեք միասին չեն եղել։ Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին տեղեկատվությունը սուտ է»,- հայտնել է պարբերականի զրուցակիցը։

Համացանցում ակտիվ շրջանառվում են դերասանների ջերմ հարաբերությունների մասին լուրերը, ըստ որոնց՝ նրանք ծանոթացել են Շոն Պենի միջոցով։

2014թ.-ին Բրեդ Փիթն ամուսնացել է Անջելիա Ջոլիի հետ։ Նրանք վեց երեխա ունեն, որոնցից երեքը որդեգիր են։ Իսկ 2016-ից դերասանները սկսել են ամուսնալուծության գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել