Politik.am-ը գրում է.

ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը այսօր անդրադառնալով պարգևատրումներին՝ ասաց.

«Հարցրել են` արդյոք ճի՞շտ է, որ իմ տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգեւավճար: Ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, բայց դա արվել է այն պատճառով, որ ամբողջ կոլեկտիվը ստացել է 80 տոկոս, անձամբ ես պարգեւավճար չեմ ստացել, միայն տեղակալին եմ տվել, որովհետեւ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում էր աշխատանքին: Այդ պատճառով ես նրան պարգեւատրել եմ եւ դրա պատասխանատուն եմ: Իսկ գումարի չափն ասել չեմ կարող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել