Armdaily.am-ը գրում է.

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չկա, հետևաբար ասելիք էլ չկա։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշեց Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ «Տեսնում եք՝ ինչ է կատարվում, ֆեյսբուքում նկարները դրած գուշակություն են անում, ինչքան կարելի է անիմաստ ջուր ծեծել, ես նման բան չեմ կարող անել»,-նշեց Բաղդասարյանը։ Հարցին, թե շատերին է մտահոգում, որ արտգործնախարարները 4 ժամ, երկրների ղեկավարները 1,5 ժամ խոսում են և տեղեկատվության պակաս կա, Ձեզ դա չի՞ մտահոգում, Բաղդասարյանը պատասխանեց․ «Բա արտգործնախարարը նրա համար է որ 4 ժամ խոսի, երկրի ղեկավարը նրա համար է, որ հանդիպի։ Երբ կոնկրետությսուն կլինի կխոսենք, հո գաղտագողի չեն լուծելու հարցը»,-նշեց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել