Չինացի միլիարդատեր, Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման Դավոսի տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ ասել է, որ աշխարհում գոյություն ունեն անբուժելի «հիվանդություններ», որոնք քաղցկեղից շատ ավելի սարսափելի են:

Ման այս մասին հայտարարել է ի պատասխան այն հարցի, թե իր աշխատակիցների որ հատկություններին է նա ուշադրություն դարձնում:

«Ես վարձում եմ մարդկանց, որոնք ինձնից ավելի խելացի են: Նրանց, ովքեր չորս կամ հինգ տարի հետո կարող էին լինել իմ ղեկավարը: Եթե դուք հիմար եք, ապա դա շատ ավելի վատ է, քան քաղցկեղը: Քաղցկեղը հնարավոր է բուժել: Եթե դուք հիմար եք, ձեզ հնարավոր չի լինի բուժել»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ վարձում է նրանց, որոնք դուր են գալիս որպես անհատներ, իսկ աշխատանքային գործընթացում նրան դուր են գալիս լավատես մարդիկ, որոնք չեն հանձնվում և պատրաստ են գնալ մինչև վերջ՝ ցանկացած դժվարության դեպում, չբողոքելով հանգամաններից: Վերջում նա ավելացրել է, որ հաջողության հասնելու համար մարդիկ առաջին հերթին բացթողումներ պետք է փնտրեն իրենց աշխատանքում, այլ ոչ թե մեղադրեն ուրիշներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեք Ման մտադիր է թոշակի անցնել 2019 թ.-ի սեպտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել