Կատուների հանդեպ սերը ճակատագրական է եղել 24-ամյա Ջեմա Բյորչի համար: Մեծ Բրիտանիայի Մերսիսայդ կոմսության Սաութպորտ քաղաքի բնակչուհին 2014-ի ամռանը, Պորտուգալիայում հանգստանալու ժամանակ, շոյել է թափառող կատվին, որից հետո նրա մոտ ծանր առողջական խնդիրներ են առաջացել, գրում է The Daily Mail-ը:

Հիվանդությունն ի հայտ է եկել անդադար փոխոցներով, ինչից հետո Ջեմայի ոտքերն ամբողջությամբ կաթվածահարվել են: Հետազոտության արդյունքում նրա մոտ Campylobacter բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք, դիարեայի առաջացման 4 հիմնական պատճառներից մեկն են: Բժիշկները եզրակացրել են, որ բակտերիաները փոխանցվել են թափառող կատվից և ոչ մխիթարիչ ախտորոշում են արել՝ ասթմա և Գիյեն-Բարրեի համախտանիշ (արտահայտվում է զգայունության խախտումներով և վեգետատիվ խանգարումներով): Ջեմման ոտքի է կանգնել մեկ տարվա բուժումից հետո, ապա ևս 14 ամիս վերականգնվել է:

Աղջիկը խոստովանել է, որ այս դեպքն իրեն ստիպել է լրջորեն վերանայել անտուն կենդանիների հանդեպ իր վերաբերմունքը: «Ես այլևս նրանց ձեռք չեմ տալիս»,- նշել է նա:

Չնայած առողջական ծանր խնդիրներին՝ Ջեմմային հաջողվել է հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ: «Ես հույս ունեմ, որ իմ պատմությունը մարդկանց կոգեշնչի գնահատել այն, ինչ ունեն»,- ասել է աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել