Եվրոպայում հիմա տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ լավ ի ցույց են դնում, թե ինչ ինքնակործանարար գաղափարախոսություն է լիբերաստությունը (չշփոթել լիբերալիզմի հետ): Լսած կլինեք, որ ռուս-ամերիկյան լարվածության հերթական առիթներից մեկը հիմա ԱՄՆ որոշումն է՝ միակողմանի դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից: Սրանք 500-5000 կիլոմետրի վրա խփող հրթիռներն են, ու թեպետ տեսականորեն կարան սպառնան ԱՄՆ-ին ու ՌԴ-ին, իրականում շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում Եվրոպայի համար: Վերոհիշյալ երկուսի առճակատման դեպքում այս հրթիռների թիրախը հենց Եվրոպան է լինելու: Ըստ այդմ՝ պայմանագիրն առաջին հերթին Եվրոպայի համար պիտի լինի գերակայություն: Սակայն արի ու տես, որ եվրոպացիք առանձնապես հետաքրքրված չեն, էդ թեման իրենց ներքաղաքական օրակարգում գրեթե չկա:

Եվրոպայում հիմնական օրակարգային հարցն արդեն վաղուց տնտեսական է: Աշխատավարձ, գնաճ, արձակուրդ, աշխատանքային ժամեր ու տենց բաներն են առաջնահերթ: Հետո գալիս են բնության պահպանության հարցերը, հետո՝ մարդու իրավունքներն ու վերջում՝ նոր ազգայնականությունը: Եվրոպական պառլամենտում ազգայնականները տասը տոկոսի կարգի են, մնացածը բոյ են տալիս հանուն թոշակների, ծառերի ու գեյերի, ընդ որում՝ էդ տասը տոկոս ազգայնականներն էլ չէին լինի, եթե էմիգրանտներին ներս չթողեին:

Էդ մարդկանց հետաքրքիր չէ վերոհիշյալ պայմանագիրը: Իրենք չեն էլ հասկանում, թե խի պիտի ռուսները հրթիռակոծեն, ասենք, Լոմբարդիան: Միջին եվրոպացին չի կարա հասկանա՝ ինչ են նշանակում Պուտինի հայտնի խոսքերը․ «Մեզ պետք չէ Երկիր մոլորակ, որի վրա չկա Ռուսաստան»: Իրենք չեն կարա հասկանան, թե ոնց կարա մարդ մոլորակը վտանգի տակ դնի, ինչ ա թե չի ուզում հրաժարվի սեփական մշակույթից, լեզվից, կրոնից: Շատերը չգիտեն նաև, որ իրենց անհոգ կյանքն ապահովում են ԱՄՆ զինված ուժերը և անվտանգության ծառայությունները: Ընդ որում՝ նույն անհոգներն էլ ամերիկացիք են, բայց, ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ում ղեկավարին ընտրում են 270 շատ մտահոգ ու լավ տեղեկացված ընտրիչ, ոչ թե տասնյակ միլիոնավոր անհոգ ընտրողները: Իսկ էդ ընտրիչները շատ լավ գիտեն՝ ինչի համար են լեզուն, կրոնն ու հակաօդային պաշտպանությունը:

Հասկանո՞ւմ եք: Հեգելի ու Նիցշեի «ժառանգները» չեն հասկանում, որ կարող են արթնանալ ու տեսնել, որ Լուվրը չկա, իսկ դրա փոխարեն մի հատ մեծ փոս կա... Նույնասեռականների ամուսնություն կա, իսկ Լուվր՝ ոչ: Չեն հասկանում, չեն գիտակցում, որովհետև տասնամյակներ շարունակ իրենց ասել են, որ ապրել է պետք էսօրվա օրով, որ դրախտ չկա, Աստված չկա, կա միայն ցանկություն, ու ինչ ուզես, կարաս անես, եթե մեկ ուրիշի հաշվին չի․ դե, մարդու իրավունք ա, բան ա: Կարևորը՝ փող ունենաս, որ կայֆիդ ապրես: Սրանք էլ իրանց կայֆին ապրում են ու հակաօդային պաշտպանության փոխարեն պահանջում են 6 ժամանոց աշխատանքային օր ու 4 օրանոց աշխատանքային շաբաթ, որ ստացած փողը վայելեն:

ՀԳ. Երբեմն ծաղրում ենք ամեն հայի տանը պարտադիր համարվող Արարատի նկարը, բայց իրականում մենք, եթե փրկվենք, այ էդ ոչ նյութական գաղափարներով կփրկվենք: Պետք ա պարզապես չֆետիշացնել, անիմաստ չհպարտանալ, այլ ընդունել հենց որպես անհաս փառքի ճամփա, դրախտ, նիրվանա, սրբություն: Ու ով մեր նիրվանայի գաղափարին վայսվի, տեղում խաչենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել