Panorama.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադարձ եղավ Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրվող նոր դրոշմապիտակներին: 

Նշենք, որ «Հայ ծնողների անկյուն» ֆեյսբուքյան խմբում ծնողները բարձրացրել էին հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակների հարցը, որն իսկական չարիք է դարձել երեխաների համար: Երեխաները ձեռքներն ընկած տուփի, շշերի վրայից պոկում են սոսինձով պատված դրոշմապիտակն ու կուլ տալիս: Այսօր լուծում է տրվում այդ խնդրին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ևս  հաստատեց, որ  իսկապես  դրոշմապիտակների հեշտ պոկվող ցելոֆանե հատվածը կարող է պատահարների առիթ դառնալ, և երեխաները կարող են կուլ տալ այն, ինչը վտանգ է շնչուղիների համար:

«Քննարկել ենք թեման վարչապետի հետ: Քննարկումներից հետո որոշվել է փոխել դրոշմապիտակների տեխնիկական պայմանները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել