Yerkir.am-ը գրում է․

Ռուսաստանը և Հայաստանը պայմանագիր են  կնքել АК-12 նորագույն ինքնաձիգների մատակարարման վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ին և Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը:

«Դեռ կարող եմ ասել, որ Հայաստանը, բացի ՌԴ-ից, կլինի առաջին երկիրը, որը կգնի АК-12-ը: Պայմանագիրը կնքված է, մենք պատրաստում ենք փոքր խմբաքանակ, որում կլինի 50 ինքնաձիգ: Նրանք կփորձարկեն դրանք, և հույս ունենք, որ կշարունակեն գնել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել