Մեկնարկել է կառավարության նիստը, որի օրակարգում 21 հարց է, 13-ը չզեկուցվող են:

Գործադիրն այսօր կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Կառաջարկվի Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի և Արարատի մարզի Սիսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել: Ինչպես նաև մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը կներկայացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել