«Իրեն և մարզպետարա­նի աշխատակիցներին պարգևատրելու գայթակղու­թյունից զերծ չի մնացել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Եվ չնայած նա հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխա­տավարձի 100 տոկոսի չափով: Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամա­նը չտեղադրվի մարզպետարանի կայքում: 

Երեկ մարզպետից հնարավոր չեղավ մեկնաբանու­թյուն վերցնել՝ ողջ օրը չպատասխանեց զանգե­րին, իսկ երբ պատասխանեց, մուննաթ եկավ, թե ինչու ենք իրեն խանգարում խորհրդակցու­թյուն անել: Փոխարենը տեղակալը՝ ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը հաստատեց, որ մարզպե­տը պարգևատրել է մեկ ամբողջ աշխատավարձի չափով. «Գիտեմ նաև, որ մեր վարչապետը պա­հանջել է բոլոր պարգևատրվողների ցանկը, կա­րող եք մնացածների մասին իրենցից պարզել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել