Operativ.am-ը գրում է.

Սառցե քանդակը, որը կտեղադրվի Երեւանում՝ Հայաստանի նկարիչների միության հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հրապարակում, կխորհրդանշի կերպարվեստ  և ստեղծագործական գործընթաց։ Այս մասին հայտնեց քանդակագործ Վահե Թոքմաջյանը։ Նրա խոսքերով, այս քանդակի վրա աշխատանքը սկսվել է հունվարի 23-ի առավոտյան։ «Արձանի ձեռքում կլինի վրձին, դրանով իսկ ես ուզում եմ ստեղծել նկարելու գործընթացի 
տպավորություն։ Անկյուններում կտեղադրվի շրջանակ, որի վրա կպատկերվեն 
հատվածներ մեր հայտնի նկարիչների աշխատանքներից, որոնց մենք շատ սիրում ենք»,- պարզաբանեց Թոքմաջյանը։

Նա նշեց, որ այս արձանի տեղադրումը Նկարիչների միության նոր ղեկավարության և իր համատեղ գաղափարն է։ «Գաղափարը վաղուց է ծնվել։ Մենք ուզում էինք այն իրականացնել 2018թ․ վերջին, սակայն չստացվեց։ Նոր տարվա պատճառով մեր պլանները թեթևակի փոխվեցին։ Ստիպված էինք հետաձգել»,- նշեց քանդակագործը։ Թոքմաջյանը նաև հայտնեց, որ պլանավորում է հունվարի 27-ին արդեն ավարտել աշխատանքը սառցե քանդակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել