168.am-ը գրում է.

ABBA շվեդական խումբը, որը միավորվել է կազմացրվելուց 35 տարի անց, հետաձգել է նոր երգերի թողարկման ամսաթիվը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը: Այս տեղեկատվությունը լրագրողներին հայտնել է երաժիշտների ներկայացուցիչը, հայտարարելով, որ երկու նոր թրեքների շնորհանդեսը, որոնք ձայնագրվել են դեռ 2018 թվականին, ձգձգվում է:

«Ռելիզը մինչեւ ամառ չի լինի… Հուսով եմ՝ կլինի այս աշնանը,- ասել է նա: Հրատարակության տվյալներով՝ մինչ այդ խմբի մասնակից Բեննի Անդերսոնը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ակնարկել է մի քանի իրավաբանական խնդիրների մասին, որոնք նրանց խանգարում են ուրախացնել իրենց երկրպագուներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Լայֆը, 2018 թվականի ապրիլին Instagram սոցցանցում երաժշտական քառյակի պաշտոնական էջում լուսանկար էր հայտնվել ձայնագրման ստուդիայից, որին կից գրության մեջ ասվում էր մինչեւ տարեվերջ երկու թրեքների սպասվող ռելիզի մասին, սակայն ավելի ուշ իրադարձությունը տեղափոխվեց 2019 թվականի սկիզբ, իսկ այժմ էլ ընդհանրապես հետաձգվել է անորոշ ժամանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել