Ռոբեր Ուդենի մեթոդ

Ռովեր Ուդենը հայտնի ֆրանսիացի աճպարար է։ Երիտասարդ հասակում նա անընդհատ մարզում էր իր կենտրոնացվածությունը։ Խանութի մոտով անցնելիս նա ակնթարթորեն հայացք էր գցում ցուցափեղկի վրա և մի քանի քայլ հետո փորձում էր մանրամասնորեն հիշել յուրաքանչյուր ապրանքը, գույնը, չափսերը, ձևը։ Ամեն նոր օր այս վարժությունն ավելի էր հեշտանում նրա համար։ Շուտով նա կարողացավ հասնել այնպիսի արդյունքի, որ շատ մեծ արագությամբ նկարագրում էր իր տեսածները։

Լոնդոնյան ջեբկիրների մեթոդ

19-րդ դարի լոնդոնյան և փարիզյան փողոցային ավազակախմբերում գործում էին դպրոցներ, որտեղ փորձառու ավազակներն իրենց գաղտնիքները փոխանցում էին երիտասարդ սերնդին։ «Օլիվեր Թվիսթի» ծեր գող Ֆեջինն իր ձեռքում որևէ մանրուք էր պահում՝ երկու կոճակ, 5 կոպեկ, ամուսնական մատանի։ Վարպետն այդ ամենը մի քանի վայրկյան ցույց էր տալիս իր աշակերտներին և խնդրում էր նկարագրել այդ իրերը, այնուհետև աննկատորեն պահում էր դրանցից մեկը և պահանջում ասել, թե որ իրը չկա։

Այվազովսկու մեթոդ

Շատ նկարիչներ հիանալի տեսողական հիշողություն ունեն։ Այն կարելի է զարգացնել, օրինակ, պատուհանից դուրս նայելով կամ ուսումնասիրելով մետրոյի ուղևորներին։ Մի քանի վայրկյանով ձեր հայացքը կենտրոնացրեք մարդու կամ իրի վրա։ Փորձեք օբյեկտը մտապահել բոլոր մանրուքներով, այնուհետև փակեք աչքերը և պատկերացրեք նրան։ Կրկին նայեք ուսումնասիրության առարկային, թարմացրեք կերպարը և շարունակեք վարժությունը։ Կարելի է դեմքերի էսքիզներ անել կամ հիշել թանգարանների նկարները։ Կամ էլ մարզվել լուցկիների օգնությամբ. սեղանի վրա գցեք 4-6 լուցկի և հիշեք, թե ինչպես նրանք ընկան։ Ամեն անգամ լուցկիների քանակը պետք է ավելացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել