Yerkir.am-ը գրում է.

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ ԱՄՆ սենատոր Քամիլա Հարիսըհունվարի 22-ին սկսել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածության առաջադրման գործընթացը: Սենատորը դաշնային և պետական պաշտոններ զբաղեցնելիս պարբերաբար հանդես է եկել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի կողմից արդարացի և ճշմարիտ քաղաքականություն վարելու օգտին:

Քամիլա Հարիսը, լինելով Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ, կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ ընդունելու համար ամերիկյան նահանգներին իրավունք հատկացնելուն: Սենատոր Հարիսն իր աջակցությունն է ցուցաներել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Կոնգրեսին ներկայացնելու գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել