Փարիզում գտնվող Oscar de la Renta բուտիկի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի նկար։

Աշխատողները յուղաներկով նկարված արվեստի գործը գտել են պատերից մեկի ետևում։ Նրա վրա պատկերված են եղել 17-րդ դարի մարկիզ՝ իր պալատականների հետ՝ ովքեր գնում են Երուսաղեմ։ Ինչպես նշում է արվեստի պատմության մասնագետ Ստեֆան Պինտան, նկարի հեղինակը ֆլամանդական նկարիչ Արնո դե Վուեսն է, ով ծնվել է 1644 թվականին։

Հայտնաբերված նկարի պատճառով վերանորոգումը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվում է, որ բուտիկի համար տարածքը ընտրել է Oscar de la Renta-ի գործադիր տնօրեն՝ Ալեքս Բոլլենը։ Նա շինության սեփականատերերին խոստացել է իր միջոցներով վերականգնել կտավը, եթե նրանք թույլ կտան այն պահել բուտիկում։

Նկարի վերականգնումը նախատեսված է մայիսին։ Ճարտարապետ Նատալի Ռայանը հայտարարել է, որ հայտնաբերված նկարի պատճառով ուժեղացվելու է խանութի անվտանգությունը, իսկ պատուհանների վրա տեղադրվելու են ամուր ապակիներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել