Հայտնի են այն երկրները, որոնք 2019 թվականին լինելու են ամենաանվտանգը միայնակ ճանապարհորդների համար։

Մասնագետները 142 երկրի բնակիչների շրջանում հարցումներ են իրականացրել և պարզել, թե որքան անվտանգ են իրենց զգում, երբ քայլում են գիշերային քաղաքով, վստահում են արդյոք տեղի ոստիկանությանը և ենթարկվել են կողոպուտի, թե ոչ։

Պարզվել է, որ անվտանգության ամենաբարձր նիշն ունի Սինգապուրը (94 միավոր)։ Նրան հաջորդում են Նորվեգիան, Իսլանդիան և Ֆինլանդիան, որոնցից յուրաքանչյուրն ունի անվտանգության 93 միավոր։ Վարկանիշի 5-րդ հորիզոնականում է հայտնվել Ուզբեկստանը՝ 91 միավորով, նրան հաջորդում են Հոնկոնգը՝ 91 միավոր, Շվեյցարիան՝ 91 միավոր, Կանադան՝ 90 միավոր, Ինդոնեզիան՝ 89 միավոր և Դանիան՝ 88 միավոր։

Սրա հետ միասին մասնագետները կազմել են նաև ամենավտանգավոր երկրների վարկանիշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականում է գտնվում Վենեսուելան՝ 44 միավոր, Աֆղանստանը՝ 45 միավոր և Հարավային Սուդանը՝ 54 միավոր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել