Aysor.am-ը գրում է.

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հայտարարվում է, որ որևէ դետալ չի քննարկվել:
 
«Բա ի՞նչ են քննարկել, եղանակի տեսությո՞ւն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։
 
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որևէ դավադրություն չկա:
 
«Ես ուզում եմ իրեն հարց տալ՝ դավադրություն ասելով ինքն ի՞նչ է հասկանում: Այն, ինչ որ արցախցիների կամ ՀՀ բնակչության մեծ մասի համար կարող է լինել դավադրություն, կարող է ինչ-որ մեկի համար դավադրություն չէ», - նշեց նա:
 
Էդուարդ Շարմազանվոը ընդգծեց՝ թե՛ Մամեդյարովը, թե՛ Ալիևը իրենց կարծիքը չեն փոխել՝ հրապարակային ասել են, որ իրենք գնում են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» պլատֆորմով:
 
«Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ, հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի նշում, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի նշում, որ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» գաղափարն անընդունելի է ու մերժելի, ինչո՞ւ չի ասում, որ ինքն ամեն ինչ անելու է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ պաշտպանվի 1991 թվականի  դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
 
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ երբ որ Ադրբեջանի ղեկավարը հակահայկական ելույթներով է հանդես գալիս, «մենք ինչ-որ զարմանալի, չակերտավոր կառուցողական ենք ուզում երևալ աշխարհի երեսին»:
 
Է. Շարմազանովը ասաց, թե՝ հարց ունի Նիկոլ Փաշինյանին:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել