Tert.am-ը գրում է.

Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ գրեթե ամբողջությամբ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեչական խմբավորման զինյալների ենթակայության տակ գտնվող Իդլիբում իրավիճակն արագորեն հետընթաց է ապրում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Զախարովան նաև ընդգծել է, որ Իդլիբի տարածքի մեծ մասում իրավիճակն իր հսկողության տակ է վերցրել «Ջեբհաթ ան Նուսրայի» մասը կազմող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն իր դիրքերն ամրացնում է տարածքից ընդդիմադիր զինյալների դուրս մղման հաշվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել