Ամերիկացի հիփ-հոփ կատարող Թուփակ Շաքուրի էրոտիկ նկարն աճուրդում վաճառվել է 21 հազար դոլարով, հաղորդում է TMZ պորտալը:

Նկարում պատկերված է նախկին սիրելիի՝ Դեզիրե Սմիթի հետ սեքսով զբաղվող ռեփերը: Նշվում է, որ Թուփակն այն նկարել է բանտում եղած ժամանակ: Բացի դրանից, աճուրդում վաճառվել է նաև ձեռքով զարդարված ծրարը և նամակը, որը 1995թ.-ին ռեփերն ուղարկել է ընկերուհուն:

Կայքի համաձայն, աճուրդին մասնակցելու համար տասը հայտ է ներկայացվել: Նկարի սեփականատեր է դարձել 60-ամյա մի տղամարդ, որի անունը չի բացահայտվել:

Թուփակ Շաքուրը սպանվել է 1996-ին, ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան ափամերձ շրջանների հիփ-հոփ կատարողների միջև ծագած կոնֆլիկտի արդյունքում: 2018-ի հուլիսին հայտնի է դարձել, որ նրան սպանել է նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դեյվիսի ազգականը՝ Օռլանդո Անդերսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել