Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրում Տոկիոն առաջարկում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ հոդված ներառել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռուս հրապարակախոս-արևելագետ Վասիլի Գոլովնինը:

«Դրանով իսկ ճապոնացիները փորձում են հանգստացնել Մոսկվային, որը հայտարարում է, որ Հարավային Կուրիլներում կարող են ամերիկյան ռազմական օբյեկտներ հայտնվել, եթե դրանք տեսականորեն հարևաններին հանձնվեն: Դա նման է նոստալգիայի, որը հիշեցնում է1941-ի ապրիլին Մոլոտովի և Մացոուկիի չեզոքության մասին պակտը»,-գրել է Գոլովնինը:

Նա նաև կարծում է, որ այդպիսի հոդվածը պայմանագրում «այս անգամ քիչ կլինի»:

«Բացառված չէ, որ Տոկիոն կառաջարկի գրավոր երաշխիքներ տալ, որ կղզիներում ամերիկացիներ չեն հայտնվի: Եվ ավելին, հնարավոր է, որ Ճապոնիան ՌԴ-ի դեմ կենտրոնացված միության անդամ չի լինի: Եվ դա կարող է նոր, շատ հետաքրքիր իրավիճակներ ստեղծել»,-ընդգծել է հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել