Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Մանկասենյակի դիզայնը մշակելու համար արքայազն Հարիի կինը դիմել է դիզայներ Վիկի Չարլզին: Սենյակը կլինի սպիտակ և գորշ երանգներով:

Մարքլը պատերը ներկելու համար պատրաստվում է էկոլոգիապես մաքուր ներկեր օտագործել՝ էվկալիպտի և ռոզամարինի յուղերով: Մանկասենյակի կահավորումը ներառված է թագավորական կարողության բյուջեում, որը երեք միլիոն ֆունտի ծախս է ենթադրում:

Նշվում է նաև, որ Սասեքսի դքսուհին բուսակեր է դարձել: Նա արքայազն Հարիին ևս համոզել է վերանայել սննդակարգը և սահմանափակել մսի օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել