Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հուա Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը բողոքում է ԱՄՆ-ում հետախուզության ոլորտի ազգային նոր ռազմավարության հրապարակման վերաբերյալ, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանը նշվել են որպես Միացյալ Նահանգների հակառակորդներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկացվում է, որ ռազմավարությունում խոսվում է «բազմաթիվ հակառակորդների» մասին, որոնք հնարավորություններ են փնտրում զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերման և կիրառման միջոցով ԱՄՆ շահերին հավանական աղետալի վնաս հասցնելու համար:

«Միացյալ Նահանգները նմանատիպ մի շարք զեկույցներ է հրապարակել, որոնցում անհիմն մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Մենք մեր բողոքն ենք հայտնում այդ կապակցությամբ»,- նշել է Չունյինը:

Չինացի դիվանագետը Միացյալ Նահանգներին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունների բարելավման և ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել