Սանկտ Պետերբուրգի գեղեցկությամբ կարելի է անվերջ հիանալ: Սա հերթական անգամ ապացուցել են ռուս տիեզերագնացները: Նրանք հրապարակել են Միջազգային տիեզերական կայանից արված քաղաքի լուսանկարը: Ինչպես նշել են կազմակերպության աշխատակիցները, բացառիկ լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն է: Նրանք նշել են, որ նման կադր որսալը մեծ հաջողություն է:

«Բացի նրանից, որ քաղաքը հաճախ ամպամած տրամադրություն ունի, ՄՏԿ-ի թռիչքային ուղին չի համընկնում այն լայնությունների հետ, որի վրա տեղակայված է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Այդ պատճառով, տիեզերագնացների համար Պետերբուրգը լուսանկարելը բարդ խնդիր է»,- բացատրել են «Ռոսկոսմոսում»:

Պատկերը հայտնվել է «Ռոսկոսմոս»-ի Instagram»-ում հունվարի 22-ի երեկոյան: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այն 11.000 լայք է հավաքել: Օգտատերերը մեկնաբանություններում տիեզերագնացներին ողջույն են հղել և շնորհակալություն հայտնել լուսանկարի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել