Մեծ Բրիտանիայում խարդախները խաբեյությամբ 30 մարդուց ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգ են շորթել, ինչից հետո համացանցում իրենց ցոփ ու շվայտ կյանքի լուսանկարներ են տեղադրել: Սոցցանցերի նկարկերից երևում է, որ Էսեքսի բնակիչները զվարճանում են ակումբներում ալկոհոլով ու սիգարներով, հաղորդում է EssexLive-ը:

Հանցագործներն իրենց զոհերին առաջարկել են ներդրում կատարել ադամանդի բիզնեսում ներկայացնելով ճշմարտանման բրոշյուրներ և կայքը, որտեղ նրանք կարող էին հետևել իրենց ներդրումների շահութաբերությանը: Խաբված ներդրողները սկսել են ինչ որ բան կասկածել, երբ հեռախոսով բրոքերների հետ շփվելիս նրանց «հաճախ ստել կամ արհամարհել են», երբ խոսքը վերաբերել է ներդրումներին:

Ոստիկանությունը հետաքննությունը սկսել է 2015-ին՝ խաբված ներդրողների բողոքներից հետո: Հանցագործ խմբի վերջին 5 անդամները ձերբակալվել են 2019թ.-ի հունվարին:

Քենթ և Էսեքս քաղաքների ծանր հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի գլխավոր քննիչ դետեկտիվ Լի Մորտոն գործը «բարդ» է անվանել և շնորհակալություն հայտնել իր թիմին, ինչպես նաև տուժածներին հետաքննության օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել