Վարչապետի որոշմամբ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն էր:   

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ. հունիսի 29, ք. Երևան

Կրթություն
2004-2008 թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան
2008-2010 թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան
2011-2013 թթ. - Երևանի պետական համալսարան և Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Եվրոպագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան 
2010-2013 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ասպիրանտուրա, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. - «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ընկերության Իրավաբանական վարչության մասնագետ 
2009-2011 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ 
2011-2012 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ 
2014 թ. - Վիադրինայի եվրոպական համալսարան-Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր), հետազոտող 
2013-2016 թթ. - ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, դասախոս
2012-2016 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ, գլխավոր իրավաբան 
2016 թ. - Համաշխարհային Բանկ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրի ղեկավար
2017-2018 թթ. - ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն 
2018 թ. հոկտեմբերի 15-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար

Այլ տվյալներ
Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել