Համացանցում քննարկվում են Դավոսում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ արված լուսանկարները, որտեղ մեր երկրի առաջնորդը հիմնականում «անտրամադիր», «ընկճված», «խեղճացած» և այլ նմանատիպ հայացքով կամ կեցվածքով է դուրս եկել:

Մի կողմ թողնելով Ալիևի լայնաժպիտ պատկերի ֆոնին Փաշինյանի «չհուսադրող» վիճակը` ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ բանակցային գործընթացներում, մասնավորապես երբ խոսքը գնում է փաստացի հակամարտող երկրների առաջնորդների և գլխավոր գերագույն հրամանատարների մասին, անկախ բանակցային գործընթացի ակնկալիքներից, անկախ հոգեվիճակից, անկախ այն հանգամանքից, հանդես ես գալիս հաղթողի թե պարտվողի դիրքերից, շատ կարևոր են այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են նախատրամադրվածությունը, դեմքի արտահայտությունն ու միմիկան, նստելու դիրքն ու պահվածքը ֆոտոխցիկների ու նկարահանող սարքերի առջև:

Կարծում եմ՝ այս առումով առկա է արարողակարգային թերացում, որը լրացուցիչ հուշելու կարիք ունի ուղեկցող անձնակազմի և պատասխանատուների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել