Panorama.am-ը գրում է․

Թուրքիան և մի քանի այլ բռնակալ կառավարություններ գնալով ավելի են չարաշահում իրենց անդամակցությունը Ինտերպոլում՝ իրենց հակառակորդներին հետապնդելու և պատժելու համար։ Ինտերպոլը կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, կազմված 194 երկրներից, զբաղվում է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարով։

Չնայած Ինտերպոլի կանոնադրությամբ արգելվում է անհատների հետապնդումը քաղաքական, կրոնական, ռազմական կամ ցեղային պատճառներով, մի քանի անդամ պետություններ շարունակում են չարաշահել Ինտերպոլի իշխանությունը իրենց հակառակորդներին հետապնդելու համար։

Ամենավերջին գործը Թուրքիայի կառավարության պահանջն է Ինտերպոլից՝ ձերբակալել և արտահանձնել NBA-ի թուրքական ծագում ունեցող բասկետբոլիստ Էնես Քանթերին՝ նրա անունը տեղադրելով Ինտերպոլի կարմիր ծանուցման ցուցակում։ Քանթերը հրաժարվել է իր թիմի՝ «Նյու Յորք Նիքս»-ի հետ թռչել Լոնդոն, NBA-ի խաղի համար։ Նա ասել է, որ ինքը Էրդողանի կառավարության կողմից անիրավորեն մեղադրվել է որպես «ահաբեկիչ» և  վախենում է, որ թուրք գործակալները կարող են իրեն սպանել Լոնդոնում։

Աբդուլլահ Բոզքուրդը 2017 թ. մայիսի 9-ին «Թուրքական րոպե» կայքում գրել է, որ Քանթերը «հազիվ է փախել Ջակարտայում [Ինդոնեզիա] եղած ժամանակ, որտեղ նա կանգ էր առել բարի կամքի համաշխարհային շրջապտույի ընթացքում։ Ինդոնեզական բանակը և գաղտնի ծառայությունը ներխուժել էին դպրոց, որտեղ նախատեսված էր միջոցառումը՝ նրան Թուրքիայի պահանջով ձերբակալելու համար, սակայն նրան հաջողվեց հեռանալ Ինդոնեզիայից Ռումինիա։ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին, Բուխարեստում Հենրի Քոանդայի միջազգային օդանավակայանում նրան ձերբակալել են, քանի որ նրա անձնագիրը չեղյալ էր հայտարարվել Թուրքիայի կառավարության կողմից։ NBA աստղը հետագայում ազատ արձակվեց՝  նրա անունից Միացյալ Նահանգների պաշտոնյաների միջամտությունից հետո։ Նա մնում է Էրդողանի ուժեղ քննադատը իր իրավունքների ոտնահարման համար»։

«Վաշինգտոն փոստ» թերթի սյունակում Քանթերը գրել է. «Որևէ մեկը, որ խոսում է նրա [Էրդողան] դեմ, թիրախ է։ Ես միանշանակ թիրախ եմ: Էրդողանը ցանկանում է ինձ վերադարձնել Թուրքիա,  որտեղ նա կարող է ինձ լռեցնել»։ Քանթերն ասել է «Նյուսուիք» ամսագրին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մեր դարի Հիտլերն է»: ESPN- ի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունն անցյալ տարվա նոյեմբերին Ինտերպոլից պահանջել է ավելի  քան 80 մարդու ձերբակալել այլ երկրներում և արտահանձնել Թուրքիային…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել