Երեկ մունաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան օրերի, օրական 12-14 ժամ աշխատում են՝ ակնարկելով, որ մենք այդ մեծահոգի մարդկանց սխրանքն անտեսում ենք ու «կակոյ նիբուծ» պարգևավճարներ ենք քննարկում: Այսինքն՝ մենք, փոխանակ գոհ լինենք, որ իրենք առհասարակ գործի են գնում, հլը մի բան էլ բողոքում ենք:

Դեբիլների ապստամբության առաջամարտիկները, բնականաբար, մի պարզ բան չեն կարում հասկանան: Եթե իրենց այդ 12-14 ժամ «չարչարանքի» արդյունքում ՈՐԵՎԷ դրական արդյունք լիներ, մարդիկ նորմալ կնայեին պարգևավճարներին, որովհետև պարգևավճարը հենց դրա համար է, արդյունքն ապահոված մարդուն խրախուսելու համար է: Մինչդեռ կես միլիոնից ավել փող ստացող «խեղճ» մարզպետների աշխատանքը չի գնահատվել նույնիսկ նախկինում հաստատված հստակ ցուցանիշներով: Պարզապես չի գնահատվել: Որովհետև գնահատելու ՈՐԵՎԷ բան չկա: Չկա ոլորտ, որտեղ կտրուկ հետընթաց չի արձանագրվել: Որ կարենային վիճվարչությունը փակել, դա էլ կանեին:

Իսկ գլոբալ առումով խնդիրն այն է, որ էս «հանճարները» մնացել են իրենց իսկ քարոզչության տակ: Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ: Մեկ-մեկ, երբ մտածում եմ, թե սրանց վերջն ինչ ա լինելու, նույնիսկ մեղքս գալիս են, բայց դա շատ ակնթարթային է լինում...

ՀԳ. Միակ բանը, որ դուք ֆիզիկապես կարող եք 12-14 ժամ անել, ֆեյքերով մարդկանց ստատուսների տակ քֆուրներ գրելն է։ Ուրիշ բանի ունակ չեք դուք: Հանգիստ նստեք տեղներդ, մինչև ձեր հերթը գա:

#դեբիլների_ապստամբություն
#ամենաարդար_բանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել