«Օրերս՝ հունվարի 17–ին, ՀՀ նախագահի հրամանով Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Քրիստիան Տեր–Ստեփանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քրիստիան Տեր– Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: Հայտարարագիրը ներկայացվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլին, երբ նա դեռ զբաղեցնում էր Ֆրանկաֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը:

Նշված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. հարկային տարվա սկզբում կազմել են 319 000 ՀՀ դրամ, 23 000 ԱՄՆ դոլար և 19 800 եվրո: Իսկ նշված հարկային տարվա վերջում այդ միջոցները համապատասխանաբար կազմել են 200 000 ՀՀ դրամ, 30 500 ԱՄՆ դոլար և 22 200 եվրո: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 405600 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից, իսկ 50 855 եվրոն՝ աշխատավարձից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել