Operativ.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ախեն քաղաքում երկկողմ համագործակցության մասին նոր համաձայնագիր են ստորագրել, որը դառնալու է 1963 թվականին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջեւ ստորագրված Ելիսեյան համաձայնագրի լրացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր պայմանագիրը, որն արդեն ստացել է Ախենյան համաձայնագիր անվանումը, նախատեսում է կարևոր լրացումներ, որոնք Բեռլինի և Փարիզի կարծիքով անհրաժեշտ էին դարձել՝ նկատի ունենալով XXI դարի գլոբալ մարտահրավերները: Այն կարգավորում է համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախատեսում է տնտեսական ինտեգրում, գերմանա-ֆրանսիական շահերի առաջմղում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, Գերմանիայի եւ Ֆրանսիայի մրցունակության ամրապնդում, քաղաքացիական հասարակությունների միջև փոխգործակցության խորացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել