Խեցգետին: Միշտ հոգ են տանում հարազատների, մտերիմների մասին: Խեցգետինների մտերիմների խնդիրները նաև նրանց խնդիրներն են: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են մտերիմների անհաջողություններում իրենց մեղադրելուն: Անհանգստության այսպիսի մակարդակն ու սթրեսային իրավիճակները բնորոշ են Խեցգետիններին, քանի որ դրանք վերջիններիս կյանքի անբաժանելի մասն են:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում որոշումներ կայացնել, այդպիսի ցանկացած անհրաժեշտության դեպքում խուճապի մեջ են ընկնում, լուրջ սթրես ապրում: Նրանք վախենում են սխալ որոշումներից, վախենում են ոչ կոմպետենտ թվալուց: Լավ հասկանալով, որ հարկավոր է ինքնուրույն, պատասխանատու լինել, նրանք հերթական անգամ հետաձգում են որոշման կայացումը՝ հուսալով, որ իրավիճակը կփոխվի:

Կույս: Միշտ ձգտում են մյուսներից լավը լինել, ավելի խելացի, գեղեցիկ, հաջողակ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ լավագույն ընկերներն են, լավագույն զուգընկերները: Կույսերը չափազանց խանդոտ են նույնիսկ իրենց նկատմամբ, և երբ նրանց կողքին ավելի հաջողակ մեկն է հայտնվում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուրջ ապրումներ են ունենում: Երբեմն նույնիսկ իրենք չեն հասկանում այդ վիճակի պատճառը:

Ջրհոս: Որքան էլ Ջրհոսները փորձեն իրավիճակը վերահսկողության տակ պահել, նրանք միշտ գտնում են ապրումներ ունենալու առիթ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են բացասական բան գտնել յուրաքանչյուր իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել