Analitik.am-ը գրում է․

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր է,  նույնպես ինքն իրեն պարգևատրել է երկու անգամ: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատակիցներին, ապա ոմանց պարգևատրել է երկու անգամ, մյուսներին՝ մեկ անգամ:

Առաջին պարգևատրման մասին հրամանը Կարեն Սարուխանյանը  ստորագրել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, որի համաձայն ինքն իրեն պարգևատրել է 366 646 ՀՀ դրամի չափով:

 

Պարգևատրման երկրորդ հրամանը Կարեն Սարուխանյանը տվել է 2018-ի դեկտեմբերի 26-ին, որի համաձայն էլ ինքն իրեն պատգևատրել է 122 300 ՀՀ դրամի չափով:

Մեկ ամսվա մեջ երկու անգամ պարգևատրումների գումարն ընդհանուր կազմում է մոտ 7 միլիոն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ Իմ Քայլի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պարգևատրումներն օրինական են, սակայն, ըստ օրենքի, պարգևատրման գումարի չափը չի կարող գերազանցել աշխատավարձի գումարը՝ այնինչ Արարտի մարզպետի դեպքում պարգևավճարի գումարը կազմում էր աշխատավարձի  104,5 տոկոսը: Փաստացի, Մակունցը, ով պատասխանատու է մի ամբողջ խմբակցության համար, կամ տեղյակ չի օրենքներից, կամ  իր կուսակցի քայլերից կամ էլ վերջինիս պաշտպանելու համար ստում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել