Որոշել էի վաղը էս նկարով թեմային անդրադառնալ, բայց չդիմացա: Սա գետինը մտնելիք ա, էս նկարի մեջ էնքան մեսիջ կա, էս նկարի մեջ էնքան ամաչելու տեղ կա, որ ուղղակի ասելու չի: Էս անհաջող կադր չի, էս կոնկրետ ՀՀ առաջին դեմքի հոգեվիճակի արտահայտումն ա, ու էս դեմքը շուտով փորձանքի ա հասցնելու բոլորիս: Էս մեր ամոթն ա, ժողովուրդ... 

Ծուռ վիզը, դժգոհ դեմքն ու ժիլետի տակից դուրս եկած գալստուկը ու էս ամեն ինչին գումարած 1,5 ժամ խիստ «մասնավոր» զրույցը, որից գրեթե անմիջապես հետո էս մարդը նույն հոգեվիճակով գնում ա Մոսկվա: Միջազգային հարաբերություններում դարձանք տաջիկ ու ուզբեկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել