Հունվարի 22-ին, ժամը 14:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յալի գլուխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 17:08-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել վագոն-տնակի թիթեղյա երեսպատումը (մոտ 2 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել