ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի վարչապետն ասել է՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

Էս ամեն ինչի 5 տոկոսը, եթե Սերժ Սարգսյանն աներ, հիմա հաստատ մի տեռորիստական խումբ զինված գրավել էր մի պետական օբյեկտ, սպանել էր մի քանի սպայի, ու դրանց հիմա փողոցում պաշտպանում էին «Ազատություն» ռադիոկայանն ու փողով իրավապաշտպանները, էն ծակ էքսպերտները մի 10 տարբեր քննարկումներ էին արել ու լուրջ դեմքով գուժել էին «Լավրովի պլանով ռուսաֆիկացման» մասին ու տենց շարունակ: 

Հիմա ամեն ինչ լավ ա, չէ՞, տղերք, նորմալ ա, չէ՞, որ Նիկոլը սենց հանդիպումներ ա ունենում ու ձեր պատկերացրած ամենադաժան երազից էլ վատ պայմաններով Արցախ ա զիջում: Էս բեռի տակից ո՞նց եք դուրս գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել