Panorama.am-ը գրում է.

Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավորներից Հայկ Սարգսյանը։ Անվանական բաճկոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը։

Քաղաքացիների մի մասը վրդովվել էր՝ դրանք նմանեցնելով զինվորական հագուստի, գտել, որ չի կարելի կենցաղում կրել բանակային հագուստ կամ դրան այդքան նմանը։

Panorama.am-ը գրավոր հարցումով ՀՀ կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմից փորձեց ճշտել, թե ակնհայտորեն միանման բաճկոնակները հատուկ պատվե՞ր են,  թե՞ ճաշակի զուգադիպություն։ Եվ ըստ օրենքի՝ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել բաճկոնները՝ անձնական, պետական, թե կուսակցական։

Առաջին պատասխանը ստացանք կառավարությունից, որտեղ ասված էր հետևյալը. «Ձեր կողմից նշված հագուստն Ազգային անվտանության ծառայության նոր համազգեստի փորձնական տարբերակներից մեկն է, և հետաքրքրող մյուս հարցերի պատասխանները կարող եք ստանալ ԱԱԾ-ից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել