Հարսանիքին իմաստուն մարդիկ նորապսակներին մաղթում են, որ նրանց բառապաշարում «ես»–ի փոխարեն ավելի հաճախ «մենք»–ը հայտնվի։ Արդյո՞ք դա իրոք այդքան կարևոր է։

Երբ զույգը սկսում է իր համատեղ ճանապարհը, յուրաքանչյուրը փորձում է ճանաչել մյուսի սովորություններն ու բնավորության գծերը, հարմարվել դրանց, եթե կարևորում է հարաբերությունների պահպանումը։ Շուտով այնպիսի զգացողություն է լինում, որ իրենք մի ամբողջություն են դարձել։ Եվ այդ ժամանակ, խոսքի մեջ անկախ իրենցից ավելի շատ օգտագործում են «մենք», «մեզ», «մեր» դերանունները, որոնք խոսում ենք զույգի երջանիկ հարաբերությունների մասին։

Հնարավոր է, ոմանք հակադարձեն, որ նման արտահայտությունները ավելի շատ կախվածություն և ենթարկում են նշանակում, և ոչ թե միասնություն և ներդաշնակություն։

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները որոշել են այս ամենին գիտական մոտեցում ցուցաբերել և ավելի քան 5300 մարդու մասնակցությամբ 30 հետազոտություն են իրականացրել, որոնց կեսը ամուսնացած են եղել: Հաշվի է առնվել թե որքան ժամանակ է զույգը միասին, նրանց միջև հարաբերությունների դրսևորումները, նրանց հոգեկան և ֆիզիկական առողջությունը։

Գիտնականները եզրակացրել են, որ «մենք»–ի օգտագործումը և դրա տարբերակները զուգընկերների խոսքում խոսում է տալիս դրական և առողջ հարաբերությունների, հատկապես սթրեսային իրավիճակներում միմյանց աջակցելու պատրաստակամության մասին։

Ներդաշնակ հարաբերությունների այլ նշաններ

• Զուգընկերները օգնում ու աջակցում են միմյանց՝ զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություններին,

• Իրարից չեն քաշվում և կարողանում են կիսվել իրենց հույզերով և ապրումներով,

• Ֆիզիկական հպումների ժամանակ քնքշանք են ցուցաբերում՝ պարտադիր չէ սեքսուալ բնույթի,

• Հավատարիմ են մնում իրենց զուգընկերոջը։

Իհարկե, այս մեկ բառը չի կարող լուծել բոլոր խնդիրները. երջանիկ հարաբերությունները զույգի անխոնջ աշխատանքի արդյունքն են. եղեք երջանիկ՝ միասնական ու ներդաշնակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել