Բրիտանուհի Բեաթա Բիենիասը շաբաթվա մեջ երկու անգամ հղիացել է՝ արհեստական և բնական ճանապարհներով։ Մինչ այդ զույգը ութ տարի չի կարողացել երեխա ունենալ՝ գրում է The Mirror-ը։

Բժիշկները 36-ամյա կնոջը խորհուրդ են տվել նիհարել, քանի որ նա կշռել է 108 կգ։ 30 կգ նիհարելուց հետո նա որոշել է հղինալ արհեստական բեղմնավորմամբ՝ չիմանալով, որ դրանից մի քանի օր առաջ ինքը արդեն հղիացել է բնական ճանապարհով։

Հղիության թեստը դրական արդյունք է գրանցել, և ամուսինները մի քանի շաբաթով հանգստի են մեկնել։ Վերադարձից հետո համակարգչային տոմոգրաֆիա անցկացնող բժիշկը հայտնել է, որ կինը եռյակ է ունենալու, ընդ որում՝ նրանցից երկուսը երրորդից մոտ մեկ շաբաթ առաջ են բեղմնավորված եղել։

Դեկտեմբերին կինը ծննդաբերել է։ Բժիշկներն ասում են, որ նման դեպք իրենց պրակտիկայում առաջին անգամ է գրանցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել