Բանգլադեշում հազվագյուտ ախտորոշմամբ «մարդ-ծառ» մականունուվ Աբուլ Բաժանդարը հայտնվել է հիվանդանոցում՝ գրում է South China Morning Post-ը:

Բաժանդարը տառապում է էպիդերմոդիսպլազիայով, որի ժամանակ մարմնի վրա անհամար քանակությամբ գորտնուկներ են հայտնվում, ինչի պատճառով էլ մաշկը նմանվում է ծառի կեղևի։

Image result for Abul Bajandar

2016թ․ տղան առաջին անգամ դիմել է բժիշկներին, որոնք ավելի քան հինգ կգ գոյացություն են հեռացրել տղայի մարմնից։ Այս ընթացքում տղան 25 վիրահատություն է տարել։ Վերջին անգամ հիվանդությունը կրկնվել է այս տարվա մայիսին։ Տղան փախելլ է հիվանդանոցից՝ բուժման այընտրանք գտնելու համար, սակայն նրա վիճակը գնալով վատացել է, և նա այժմ ստիպված վերադարձել է հիվանդանոց։ Այժմ գոյացություններն ամբողջովին ծածկել են նրա ոտնաթաթերը և ձեռքերը։

Բժիշկներն ասում են, որ բուժումը պետք է սկսեն մեկնարկային կետից։ Երկրի վարչապետը խոստացել է, որ կփոխհատուցի բուժման ծախսերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել