Ամերիկացի դերասան Քրիստիան Բեյլը հայտարարել է, որ այլևս քաշ չի հավաքի կամ չի նիհարի՝ հանուն ֆիլմերում դերերի: Այս մասին գրում է The Times-ը:

«Ես չեմ կարող այդպես շարունակել: Իսկապես չեմ կարող: Իմ մահը նայում է իմ դեմքին»,-ասել է դերասանը:

Վերջերս նա քաշ էր հավաքել հանուն Դիք Չեյնիի դերի՝Ադամ Մաքքեյի «Իշխանություն» ֆիլմում:

Դերասանի խոսքով՝ ֆիլմի շուրջ աշխատանքի ժամանակ, որում մարմնավորել է ԱՄՆ փոխնախագահին, ինքը զանգահարել է Հարի Օլդմենին՝ իմանալու համար, թե որքան է նա գիրացել հանուն Ուինսթոն Չերչիլի դերի: Օլդմենն ասել է, որ քաշ չի հավաքել: Բեյլի խոսքով՝ դրանից հետո ինքն իրեն կատարյալ ապուշ է զգացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել