Անցյալ տարի ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները կատարել են 1.4 միլիարդ միջազգային ճանապարհորդություն, ինչը 6 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO): Անցած տարին համաշխարհային զբոսաշրջության համար ամենահաջողն է դարձել վերջին ութ տարվա ընթացքում: UNWTO-ի կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշներին պլանավորվում էր հասնել միայն 2020 թվականին: Ավելի բարձր արդյունքներ գրանցվել են միայն 2010 թվականին:

Մարդիկ սկսել են ավելի հաճախակի այցելել Միջին Արևելք (+10 տոկոս) և Աֆրիկա (+7 տոկոս), Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան և Եվրոպա ուղեւորությունների թվաքանակն աճել է 6 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը Եվրոպայում 2018 թվականին հասել է 713 միլիոնի:

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2018 թվականին գրանցվել են 343 մլն հյուր, Աֆրիկայում՝ 67 միլիոն, Մերձավոր Արևելքում՝ 64 միլիոն, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 217 միլիոն զբոսաշրջիկ: «Տուրիստական ճյուղի աճը վերջին տարիներին տնտեսական զարգացման ամենահզոր դրայվերներից մեկն է,- ասել Է UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:- 2019 թվականին UNWTO-ն ուշադրությունը կկենտրոնացնի կրթության և աշխատատեղերի ստեղծման վրա»:

Պոլոլիկաշվիլիի խոսքով՝ այս տարի ճանապարհորդների շրջանում կմեծանա մարզական և առողջարար զբոսաշրջության ժողովրդականությունը, կմեծանա թվային տեխնոլոգիաների օգտագործումը, կհայտնվեն նոր բիզնես-մոդելներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել